ARMENIAN PLAZA

BUSINESS, TRADE COMPLEX

ԱՐՄԵՆԻԱՆ ՊԼԱԶԱ

ԲԻԶՆԵՍ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Գյումրու Պարույր Սևակ 22 հասցեում կառուցվելու է բիզնես-առևտրային համալիր` ապահովելով առաջնային անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը մեկ տեղում։ Ըստ այդմ մեր կարգախոսն է․ 

«ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ»

  • Հողատարածքի ընդհանուր մակերեսը՝ 10000 քմ
  • Կառուցապատման մակերեսը՝ 5500 քմ
  • Շինության ընդհանուր մակերեսը՝ 12000 քմ
  • Հարկերի քանակը՝ 3 հարկ (կենտրոնում), 2 հարկ (աջ և ձախ հատվածներում)
  • Շինության սիմվոլիկան՝ Հայկական արևախաչ (շինության կենտրոնական հատվածը)
  • Շինության կոնստրուկցիան՝ երկաթ-բետոն կարկաս, եռաշերտ ջերմամեկուսացված պատեր, ջերմամեկուսացված հատակ, տրավերտինային երեսպատում, հարթ օգտագործելի տանիք, ապակեպատ կտուր։

"ARMENIAN" HYPERMARKET

«ԱՐՄԵՆԻԱՆ» ՀԻՊԵՐՄԱՐԿԵՏ

"ARMENIAN" MALL

«ԱՐՄԵՆԻԱՆ» ՄՈԼ

"ARMENIAN" BUSINESS CENTER

«ԱՐՄԵՆԻԱՆ» ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՄԱԼԻՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագիծն իր բնույթով առաջին հանրային համալիրն է լինելու, որում պոտենցիալ սպառողները հնարավորություն կունենան դառնալու համալիրի բաժնետերեր։

Գյումրիի և հարակից համայնքների բնակիչները, ունենալով բաժնեմասեր, ոչ միայն կունենան մշտական պասիվ եկամուտ, այլև հատուկ դիսկոնտային հնարավորություններ, այսինքն բաժնետերերն ու իրենց թվով 5 մերձավորները կունենան համալիրի բոլոր ծառայություններից զեղչված գներով օգտվելու առավելություն։ Այս համակարգի ներդրմամբ մենք ապահովում ենք հավատարիմ սպառողների  զգալի քանակություն։

Համալիրին կից կառուցվելու են նաև հյուրանոցային և բժշկական-առողջարանային կենտրոններ՝ այդպիսով ապահովելով քաղաքացիների համար առաջնային անհրաժեշտության գրեթե բոլոր ծառայությունները։

ՀԱՄԱԼԻՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

Համալիրի եկամուտների տասներորդ մասն ուղղվելու է տարատիպ բարեգործական նախագծերի իրականացմանը կամ Գյումրիի բարեկարգմանը։

ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՍՑԵՆ

Համալիրի գտնվում է Գյումրու Պարույր Սևակ 22 հասցեում (Ամերիկյան, Ավստրիական և Անի թաղամասերի հարևանությամբ)։

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

3125, Գյումրի, Ֆորալբերգ 2

2025